Երեկ «Արմենիա» հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդման հյուրը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն էր:
Սաթիկ Սեյրանյանի՝ պատգամավորին հյուր հրավիրելու հիմնական մոտիվացիան օրերս գեներալի՝ ԱԺ- ում արված հայտարարությունն էր:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում խոսելով Շրջանառության մասին հարկի թեմայով, Սեյրան Սարոյանն ասել էր.
«Պարոն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քվեարկեք: Արեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Ես զգում եմ, սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի, ի՞նչ եք քննարկելու էդքան: Բերեք ոնց կա, ըտենց թողնենք, մարդիկ գնան աշխատեն: Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք տենամ, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Տեսնում եմ՝ սաղիս մտքին կա, սաղդ ուզում եք էս գործն անել, բայց չեք ուզում՝ քննարկենք: Բերեք, սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, չանցկացնենք էս օրենքը՝ պրծցնենք: Հլա մի 10 օր էլ պիտի քննարկենք, մի 10 օր էլ պիտի քվեարկենք: Մեղք են ժողովուրդը, բերեք տղամարդավարի քվեարկենք»:
Սարոյանը, խոսելով իր արտահայտած մտքի մասին, ասաց, որ ուզեցել է ժողովրդի համար օգտակար բան անել:
Իսկ Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե ի՞նչ պատճառով ինքը, գեներալ Մանվել Գրիգորյանը, գեներալ Արթուր Աղաբեկյանը խախտեցին Սպարապետի՝ զինվորականներին քաղաքականությամբ չզբաղվելու հորդորը, գեներալն ասաց, որ իրենք բանակում թողեցին արժանի հետնորդներ ու հիմա էլ քաղաքացիական կյանքում են իրենց պայքարը շարունակում, դպրոց ու ճանապարհ սարքում:
Խոսելով Եվրասիական տնտեսական միության ու Եվրոպական միության մասին, գեներալն ասաց.
«Եվրամիություն ոչ էլ կէթանք, գործ չունես: Ի՞նչ գործ ունենք Եվրամիության հետ, մենք դրանցից վատ բաներն ենք բերում, լավ բաները չենք բերում: Տնաքանդություն ա, հլը տեսեք՝ քանի ընտանիք ա բաժանվում իրարից, սաղ դրանցից են սովորել: Կնանիք հելե տղամարդկանց խեղդում են: Մի հատ լավ բան չբերեցինք Եվրոպայից: Հավես չունեմ եվրոպացիների հետ: Հա, լավ ա սիրուն ա, բայց մեր համար չի, ռուսը լավ ժողովուրդ ա, Ռուսաստան լավա էլի: Հետները կարում ենք լեզու գտնել, մեր մենթալիտետը համապատասխան ա, մեծ շուկա ունեն: Էն ինչ պիտի տանենք Եվրոպա, սկի վառոտներից չեն թողի ներս մտցնենք: Ամբողջ Ռուսաստանին Եվրոպան էր կերակրում, էսօր մեր բախտից ռուսը փակել ա»,- նշեց պատգամավորը:
Սարոյանը խոսեց նաև նախկին նախագահների, ազատամարտիկների խնդիրների, քաղաքական ընդդիմության, իր ու Ծառուկյանի խնամիության մասին: