տուն Լուրեր Կմասնակցի՞ Դալիթան Եվրատեսիլ 2016-ին

Կմասնակցի՞ Դալիթան Եվրատեսիլ 2016-ին

134
0

11787319_10203156722038675_1480282639_n

Ինչպես արդեն տեղեկացրել ենք հանրահայտ WIWIBLOGGS-ը երեկ իր բլոգում տեղադրել է 2011 թվականին մանկական Եվրատեսիլին Հայաստանը ներկայացրած երգչուհի Դալիթայի վերջերս ներկայացրած «Keep calm and just dance» երգը եւ կանխատեսումներ արել Դալիթայի՝ Եվրատեսիլ 2016-ին մասնակցության համար, որպես հիմք ընդունելով Araratnews.am-ում հրապարակված նյութը, որտեղ երգչուհին տեղեկացնում է իր 16-ամյակը լրանալու մասին եւ խոսում իր երգերից ու սպասվելիք անակնկալներից։

Araratnews.am-ը երգչուհուց փորձեց պարզել, իսկապե՞ս նա մասնակցելու է Եվրատեսիլին եւ արդյոք  «Keep calm and just dance»-ը գրված է եղել այդ նպատակով։

Մեզ հետ զրույցում Դալիթան նշեց, որ նման բան չկա, քանի որ որեւէ առաջարկ չի եղել Հանրայինի կողմից, առաջարկի դեպքում՝ սիրով կհամաձայնի եւ կպատրաստվի։ «Իսկ «Keep calm and just dance» ուղղակի իմ նոր երգն է եւ որեւէ կապ չունի Եվրատեսիլի հետ։ Կուզեի  խորին երախտագիտությունս հայտնել  WIWIBLOGGS-ին՝ ուշադրություն ցուցաբերելու համար»,- ասաց երգչուհին։