տուն Լուրեր Կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Արա Աբրահամյան

Կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Արա Աբրահամյան

102
0

Ara_Abrahamyan-11

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց իրենց միության 15 տարիններն՝ առանձնացնելով ձեռքբերումներն ու հաջողությունները:

«15 տարի է անցել: Ստեղծել ենք միությունն  ու ունեցել ենք 3 հիմնական նպատակ. առաջինը դա  Ռուսաստանի Դաշնությամբ մեր ուժերի միավորումն էր, Ռուսաստանի հասարական-քաղաքական կյանքին մասնակցություն ունենալը, երկրորդը՝ Հայաստանն էր, Հայաստանի հետ կապ ստեղծելը, որպեսզի մենք կարողանանք օգնել Հայաստանից արտագաղթողներն, մեր երկրին օգնություն ցույց տալ գիտության, մշակույթի եւ այլ ոլորտներում, մեր խնդիրն էր լինել միջնորդ երկու պետությունների քաղաքական եւ տնտեսական շահերի ամրապնդման համար, երրորդն էլ համայնք-համայնք հարաբերություններն էր»:

Նշեց՝ անցած ուղին վերլուծելով՝ հասկանում են, որ կարողացել են համախմբվել՝ ստեղծելով այնպիսի կառույց, որը սկսած ՌԴ նախագահից մինչև տարբեր հասարական կազմակերպություններ, վայելում եւ ստանում են ամենաբարձր գնահատականը: Կարևորեց Ռուսաստանի կայունությունն ու ամրապնդումը:

«2000-2001թվականներին կարողացանք 150-180 բնակարան գնել եւ բաժանել փախստականներին: Կային փախստականներ, որոնց վիճակն իրոք շատ ծանր էր, 15 տարեկան մի երեխա չկարողացավ շնորհակալության խոսքեր ասել, լացեց: Կա բարեգործական ճաշարան, որտեղ օրական  մոտ 200 մարդ կերակրվում է, իհարկե լավ կլիներ նման ճաշարան չլիներ»:

Լրագրողներից մեկը հարցին՝ կստեղծի՞ կուսակցություն Հայաստանում, թե ոչ՝ պատասխանեց. «Ռուսաստանի հայերի միության 15-ամյակն է, իսկ դուք այդպիսի հարցից եք սկսում, բայց՝  կպատասխանեմ: Ես 1987թ-ից գնացել եմ Ռուսաստան, աշխատել ու ձեռք եմ բերել մեծ փորձ, վերջին 25 տարիների ընթացքում զբաղվել եմ տարբեր արտաքին խնդիրներով ՌԴ-ում, ունեմ ե՛ւ գիտելիքներ, ե՛ւ կապեր ե՛ւ, ամենակարևորը, պրակտիկ փորձ: Ձեր ֆանտազիան չի հերքում, թե ինչքան մեծ բիզնես անելու տեղ ունեմ, հավատացեք: Ձեր համար քաղաքական դաշտը խաղուպար է, ինձ համար՝ ոչ: Իմ անցած ուղին թույլ է տալիս հայրենիքիս համար ինչ-որ բան անել, չեմ ուզում որևէ մեկին քննդատել, բայց այնպիսի տպավորություն է, թե ես ուզում եմ այս երկրին վնասել: Եթե կստեղծեմ այնպիսի ծրագիր, որը կօգնի այս երկրին, կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին»: