Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհունակություն է հայտնել Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Հոֆենհայմին» լրացուցիչ ժամանակում հաղթելու կապակցությամբ (3։2)։ Գերմանացի մասնագետը շեշտել է խաղի դրամատիկությունը։ Որոշիչ գոլը 107-րդ րոպեին խփել է Սեբաստիան Կելը։ Ապրիլի 9-ին հայտնի կդառնան կիսաեզրափակիչ զույգերը։
«Մենք մի փոքր ավելի լավ էինք խաղում և արդյունքի հասանք։ Խաղը շատ արագ էր։ Երկրորդ խաղակեսում մենք ցույց տվեցինք մեր բնավորությունը։ Գերազանց է, որ Կելը դարձավ խաղի հերոսը։ Հանդիպումը շատ դրամատիկ էր։ Թիմը կարողացավ վերականգնել վարկը «Բավարիայից» կրած պարտությունից հետո», — ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը։