տուն Քաղաքական Միջազգային Կլիչկոն կցանկանար մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին

Կլիչկոն կցանկանար մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին

122
0

vlad klichkoՈւկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հույս ունի մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել էր, որ մի քանի առաջատար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հնարավորություն կտա առանց օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցելու ստանալ ուղեգիր:

«Արդար կլինի ուժեղագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին տալ Օլիմպիական խաղերում հանդես գալու հնարավորություն: Եթե ստացվի, ապա ես կցանկանայի դարձյալ դուրս գալ օլիմպիական ռինգ: Զարմանալի կլիներ իմ հաղթանակից 20 տարի անց դարձյալ պայքարել օլիմպիական մեդալի համար»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Վլադիմիր Կլիչկոն 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերի չեմպիոն է: