տուն Քաղաքական Միջազգային Կլիչկոն կարծում է, որ իր կինը «գտնվում է ամենուր»

Կլիչկոն կարծում է, որ իր կինը «գտնվում է ամենուր»

77
0

1024644507

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն չի կարողացել միանշանակ պատասխանել ուկրաինական հեռուստաալիքներից մեկի լրագրողուհու հարցին, թե որտեղ է գտնվում իր կինը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Մի փոքր մտածելուց հետո Կլիչկոն հայտարարել է, որ իր կինը «գտնվում է ամենուր»: Քիչ անց Կիևի քաղաքապետը մանրամասնել է, որ իր կողակիցը «գտնվում է կիևում, սակայն մեկնել է Գերմանիա»:

Միայն երրորդ փորձից աշխարհահռչակ բռնցքամարտիկը վերջապես նշել է, որ իր կինը միշտ այնտեղ է, որտեղ և ինքն է:

Նշենք, որ Վիտալի Կլիչկոն սրանից առաջ էլ հայտնի էր հանրության առաջ ելույթ ունենալու իր անկարողությամբ: Իր զավեշտալի արտահայտությունների պատճառով նա մեծ մասսայականություն է վայելում համացանցում: