Ազգային ժողովում շարունակվում է Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը, հիմնական զեկուցողն է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով Ջաղինյանին, նախ նշեց՝ վերջինիս հասցեին ուղղված դրվատանքի խոսքերը հետ չի վերցնում, ապա ՌԴ առաջին հեռուստաալիքի օրիանը բերեց եւ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ բանավեճ-քննարկումներ չեն իրականացվում եթերում հեղինակավոր անձանց մասնակցությամբ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ տեղից միջամտեց. «Մի հատ էլ Կիսելյով հրավիրեք Հայաստան, թող էշ-էշ դուրս տա»:
Միքայել Մելքումյանը եւս զայրացավ. «Պարոն Արզումանյան, չոգևորվեք սրանից հետո»:
Աժ փոխնախագահն էլ կոռեկտության կոչ արեց. «Ձեզ կոռեկտ պահեք, պարոն Արզումանյան, չի սազում ոչ ձեզ, ոչ էլ պարոն Մելքումյանին, իրար հարգանքով վերաբերվեք»: