Մոլդովայի խորհրդարանը վստահության քվե է տվել Կիրիլ Գաբուրիչի գլխավորած նոր կառավարությանը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Կողմ են արտահայտվել է երկրի իշխող կոալիցիան՝ Լիբերալ-դեմոկրատական ու Դեմոկրատական կուսակցությունները, և կոմունիստները, ովքեր հանդես են գալիս իբրև «կառուցողական ընդդիմություն»:’
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում կայացել էին նախորդ տարվա նոյեմբերին: Դրանց արդյունքում առավելագույն ձայներ էին հավաքել ընդդիմադիր սոցիալիստները (25), ովքեր հանդես են գալիս եվրասիական ինտեգրման կողմից: 23 մանդատ էին ստացել լիբերալ-դեմոկրատները, 20՝ կոմունիստները, 19՝ դեմոկրատները, 13՝ լիբերալները: Եվրոպամետ կուսակցություններին հաջողվել է իշխող կոալիցիա ձևավորել: