Հոլիվուդյան դերասանուհի Քիրա Նայթլին սպասում է առաջնեկին: Այս մասին հաղորդում է The New York Post-ը, որը հղում է կատարել իր աղբյուրներին:
Moët ալկոհոլային բրենդը դեկտեմբերի 7-ին Լոնդոնում կազմակերպել էր ընդունելություն, որին Նայթլին ներկայացրել է ազատ շրջազգեստով և չի օգտվել ալկոհոլից: Որոշ աղբյուրներ նշում են, որ Նայթլին գտնվում է հղիության երրորդ ամսում: Երեխայի հայրը Klaxons բրիտանական խմբի մեներգիչ Ջեյմս Ռայթոնն է, ում հետ Նայթլին ամուսնացել է 2013 թվականի նոյեմբերին: