Կիպրոսի հատուկջոկատայինները պատրաստվում են Egypt Air ավիաընկերության առևանգված օդանավը գրոհելուն, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Այս պահին լրագրողներին դուրս են բերում օդանավակայանի տարածքից:
Հիշեցնենք, որ այսօր հաղորդվել էր, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող օդանավը, որը հարկադիր վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում: