Ամերիկյան CNN հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Չինաստանի առաջնորդ Կիմ Չեն Ինի քեռու կինը ստացել է գլխուղեղի կաթված նրա հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել նրա քեռու՝ Չան Սոն Տհեքի մահապատժից հետո։
CNN-ին այս պատմության մասին տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի նախկին վարչապետի փեսան, ով փախել է երկրից։ CNN-ը պնդում է, որ այդ հեռախոսազրույցից հետո Կիմ Գյոն Հիքը ստացել է երրորդ կաթվածը, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց, սակայն, կարճ ժամանակ անց մահացել է։
Հյուսիսային Կորեայի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել այս մահվան մասին, որպեսզի էլ ավելի չսրեն իրավիճակը Կիմ Չեն Ինի քեռու մահապատժից հետո։