Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարող է Շոտլանդիայում ռեստորան բացել, որտեղ կվաճառեն կորեական համադամ ուտեստներ, այդ թվում՝ շան մսից պատրաստված ապուր: Այս մասին հայտնում է բրիտանական The Mirror պարբերականը:
Այսպիսով, Կիմ Չեն Ինը փորձում է դիվանագիտական կապեր հաստատել եվրոպական երկրների հետ:
«Չեմ զարմանա, եթե Կիմ Չեն Ինը բացի այդ ռեստորանը: Վերջին հանրաքվեն ցույց տվեց, որ շատ շոտլանդացիներ ձախ հայացքներ ունեն: Դա մեծապես նպաստել է Շոտլանդիայի նկատմամբ հյուսիսկորեացի առաջնորդի համակրանքի ձևավորմանը», — մեկնաբանել է ԿԺԴՀ պաշտոնական բլոգի խմբագիրը:
Հավելենք, որ հյուսիսկորեացի առաջնորդը արդեն մեկ ռեստորան ունի Հոլանդիայում: