տուն Լուրեր Կիմ Չեն Ընը Թրամփին սպառնացել է կոշտ հակահարվածով

Կիմ Չեն Ընը Թրամփին սպառնացել է կոշտ հակահարվածով

139
0

Kim-Jong-Un-attack-Trump-US-world-war-740550

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսային Կորեան ոչնչացնելու հայտարարությունը համեմատել է պատերազմ սկսելու հայտարարության հետ. հաղորդում է tvzvezda.ru-ն:

Կիմ Չեն Ընը ԱՄՆ-ի ղեկավարին «պատմության ընթացքում աննախադեպ կոշտ հակաքայլերով» է սպառնացել:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Թրամփին «աննորմալ» է անվանել և վստահեցրել, որ Սպիտակ տան ղեկավարը «թանկ է վճարելու իր խոսքերի համար»: Նա նշել է՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախագահի ելույթը հաստատում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը ճիշտ ուղու վրա է:

«Նրա խոսքերը ինձ համոզել են, որ իմ ընտրած ուղին ամենաճիշտն է»,- ասել է Կիմ Չեն Ընը:

Նշենք, որ ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին վտանգ սպառնալու դեպքում պատրաստ է ամբողջովին ոչնչացնել Հյուսիսային Կորեան:

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն ընդլայնելու մասին նոր հրամանագիր է ստորագրել: