Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «ամերիկյան իմպերիալիստների կողմից սանձազերծված» յուրաքանչյուր պատերազմին, հաղորդում է Reuters-ը:
Այս հայտարարությունը Կիմ Չեն Ընը արել է Կորեայի Աշխատավորական կուսակցության յոթանասունամյակին նվիրված քայլերթի ժամանակ:
«Կուսակցության հեղափոխական զինվածությունը նշանակում է, որ մենք պատրաստ ենք ամերիկյան իմպերիալիստներ կողմից սանձազերծված պատերազմին», — ասել է առաջնորդը: