տուն Լուրեր Կիմ Չեն Ընը լուսանկարվել է կուսակցության անդամների հետ

Կիմ Չեն Ընը լուսանկարվել է կուսակցության անդամների հետ

111
0

4247809

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում «Կորեայի աշխատավորական կուսակցության» համագումարի պատվիրակներին մաղթել է ըստ արժանվույն կատարել իր որոշումները: Եվ ի նշան հատուկ վերաբերմունքի` նա լուսանկարվել է համագումարի պատվիրակների հետ, հայտնում է Ռիա Նովոստին` հղում անելով կորեական լրատվամիջոցներին:

«Վստահ եմ, որ կուսակցության այս պատմական համագումարի մասնակիցները ըստ արժանվույն կկատարեն իր որոշումները` խիզախորեն հաղթահարելով իրենց ճանապարհին բոլոր մարտահրավերներն ու խոչընդոտները»,- ընդգծել է Քիմ Չեն Ընը:

Կուսակցության համագումարին մասնակցել է 3400 պատվիրակ, Հյուսիսային Կորեայի բոլոր շրջաններից: Համագումարի եզրափակիչ նիստում Հյուսիսայի Կորեայի միանձնյա ղեկավար Կիմ Չեն Ընը ընտրվել է «Կորեայի աշխատավորական կուսակցության» նախագահի պաշտոնում: