Vnews.am-ը գրում է.
Հուլիսի 17-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր»/“Cilicia: The Land of Lions” երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը: Գաղափար-նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել և սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ»-ն այս այգամ անդրադարձ է կատարել կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական
էջերից մեկը՝ Կիլիկիայի հպարտ հայոց թագավորությունը: Ֆիլմի ռեժիսորը Աշոտ Առաքելյանն է։
Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ,ներկայացնում են Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների 300-ամյա պատմությանը:
Ֆիլմ-ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Այստեղ առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն, թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ լուծումներով: Ֆիլմի ստեղծագործական կազմն արել է ամեն ինչ ներկայացվող կինոդիտողին ֆիլմում նկարագրվող ժամանակաշրջան տեղափոխելու համար:
Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում