Դեղերի շուկայում տեղի ունեցող թանկացումների մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը և «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանը: «Դեկտեմբերի 11-ից հետո որոշ դեղորայքի գները բարձրացվեցին 5-10 տոկոսով: Առողջապահության նախարարությունում ամեն օր տեղի են ունենում ստուգումներ, և նախարարը հորդորել էր բոլորին, որ անհիմն գնի բարձրացումներ չլինեն: Դեկտեմբերի 16-ի տվյալներով՝ դեղերի գները արդեն բարձրացել էին 5-10 տոկոսով, որոշ դեպքերում նաև 18 տոկոսով: Այս պահին արդեն տեղի են ունենում գների իջեցնում»:
Մաքսազերծման գործընթացին մասնակցող դեղերը ժամանակին էին հայտնվում Հայաստանում, հայտնեց Հակոբ Թոփչյանը: «Մենք չենք ստեղծում արհեստական բարդություններ ներկրվող դեղորայքի հետ կապված: Դեղերը Հայաստան են մտնում ժամանակին, նույնիսկ կարելի է ասել ժամանակից շուտ»:
Որքան որ դրամն արժեւորվի, այնքան դեղերը կհավասարվեն նախկին գներին, հայտնեց Ղուկաս Ուլիխանյանը: «Դրամի գների հետ է կապված, թե ինչ գին կունենան դեղերը: Որքան արժեվորվի դրամը՝ այնքան չեն թանկանա գները: Այս պահին որևէ դեղորայքի գին չի թանկացել»: