Կիևում սպանել են ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության խոսնակ Յարոսլավ Տրակալոն:
Անհայտ անձը լրագրողի վրա թիկունքից կրակ է արձակել: 41-ամյա Բաբչենկոն վախճանվել է հիվանդանոց փոխադրվելու ճանապարհին:
Վերջին ժամանակաշրջանում Բաբչենկոն աշխատել է Ղրիմի թաթարների խնդիրները լուսաբանող ATR հեռուստակայանում:
Բաբչենկոն անցյալ տարի Ռուսաստանից տեղափոխվել է Ուկրաինա, ասելով, թե իրեն խորհուրդ են տվել “որոշ ժամանակ ապրել արտասահմանում”:
Նա ասել է, որ Ռուսաստանից հեռանալը կապված է “ազատ կամ անազատ ապրելու հետ:
Իրավապահները որոնում են լրագրողի վրա հարձակում իրագործած անձին: