տուն Քաղաքական Միջազգային Կիևում Նեմցովի անունով կվերանվանվի ՌԴ դեսպանատան փողոցը

Կիևում Նեմցովի անունով կվերանվանվի ՌԴ դեսպանատան փողոցը

131
0

24cc39979a47cb3c4cb98e4e089b7e95__660x

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնի ընդդիմադիր Բորիս Նեմցովի դստեր՝ Ժաննայի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է  մայրաքաղաքի փողոցներից մեկը վերանվանել նրա հոր անունով:

Վոզդուխոֆլոտսկի փողոցը, որի վրա է գտնվում  ՌԴ դեսպանատունը, հնարավոր է Բորիս Նեմցովի անունով վերանվանվի: Քաղաքապետի կայքում ասվում է, որ Նեմցովի դուստրը այդ ձեռնարկը հավանել է:

Կիևի քաղաքապետի ու քաղաքական գործչի դստեր հանդիպումը տեղի է ունեցել գերմանական Քյոլնում,  Lichtgestalt Sport մրցանակի հանձնման հանդիսության  ժամանակ: