տուն Քաղաքական Միջազգային Կիևում Լենինի փոխարեն Մարիամ Աստվածամոր արձանը կտեղադրեն

Կիևում Լենինի փոխարեն Մարիամ Աստվածամոր արձանը կտեղադրեն

138
0

x

Կիևում ակտիվիստները մտադիր են Լենինի արձանի փոխարեն Մարիամ Աստվածամոր քանդակը տեղադրել: Այս մասին հաղորդում է UNN-ը՝ հղում կատարելով հասարակական գործիչ Դմիտրի Պարուբեցին:

«Մեր նախագիծն արժանացել է Ուկրաինայի բարձրագույն հոգևորականության օրնությանն ու Մայդանի ու Ավտոմայդանի մասնակիցների հավանությանը: Այս առաջարկը պաշտպանում են նաև հակաահաբեկչական գործողությանը մասնակցող կամավորական գումարտակները», — հայտարարել է Պարուբեցը:

Նա մանրամասնել է, որ նոր հուշարձանի տեղադրման մասին ավելի կոնկրետ կարելի կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ քաղաքային իշխանությունները հաստատեն քաղաքի վերակառուցման ծրագիրը: