Կիևի ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանողին. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի ոստիկանության վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածը հոսպիտալացվել է և գտնվում է ուժեղացված հսկողության տակ: Նշվում է, որ ՌԴ-ում նախկին պատգամավորի նկատմամբ քրեական գործ էր հարուցված, նրան մեղադրում էին խարդախության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևի կենտրոնում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: