տուն Քաղաքական Միջազգային Կիևն ուզում է Երևանին, Բաքվին և Մինսկին տարանջատել Արևելյան գործընկերությունից

Կիևն ուզում է Երևանին, Բաքվին և Մինսկին տարանջատել Արևելյան գործընկերությունից

84
0

vostochnoe partԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցչության ղեկավար Կոնստանտին Ելիսեեւը կարծում է, որ «Արեւելյան գործընկերության» քաղաքականությունը պետք է վերանայվի՝ նրանից առանձնացնելով Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Առաջին հերթին մենք կարող ենք «Արեւելյան գործընկերության» շրջանակներում տարանջատված քաղաքականություն ապահովել։ Ինձ թվում է, ժամանակն է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային  առանձնացնել Հայաստանից, Ադրբեջանից եւ Բելառուսից։ Մենք փորձել ենք դա անել Ռիգայի գագաթնաժողովում, մենք ունեինք անգամ Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային  վերաբերող եռակողմ հայտարարություն։ Այսինքն՝ հստակ տարբերակում»,- ընդգծել է Ելիսեեւը։