տուն Լուրեր Կիևին և Բաքվին մերձեցնում են տարածքային ամբողջականության խնդիրները. Պորոշենկո

Կիևին և Բաքվին մերձեցնում են տարածքային ամբողջականության խնդիրները. Պորոշենկո

99
0

aliyev_poroshenko

Ուկրաինային և Ադրբեջանին մերձեցնում են տարածքային ամբողջականության խնդիրները. այս մասին ասված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղղված նամակում:

«Երկու երկրների անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերում ժամանակակից մարտահրավերներն ավելի են մերձեցնում նրանց: Ուկրաինայում զգում են Ադրբեջանի դիրքորոշումը և բարձր գնահատում այն: Մեր հերթին, մենք նաև անընդհատ աջակցում և շարունակելու ենք աջակցել ադրբեջանական ժողովրդին»,- ասված է Ուկրաինայի նախագահի նամակում: