Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում պահել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կրտսեր որդուն՝ Նիկոլոզին, Վրաստանի պետական պահպանության ծառայության աշխատակցի հետ միասին՝ թույլ չտալով դուրս գալ տարածքից. հաղորդում է Interfax.ru-ն:
Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նրանք ունեն սահմանը հատելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն իրենց արդեն երկու ժամ է՝ պահում են առանց պատճառը բացատրելու:
Ավելի ուշ Սաակաշվիլին հայտարարել է, որ Նիկոլոզին վերադարձրել են:
«Վերջապես ինձ հանձնեցին նրան, կարծես նա դեռահաս չէ, այլ ինչ-որ ծանրոց: Բայց մինչ ես այնտեղ կանգնած էի, ամենաթողության և օրենքի խախտման շատ այլ պատմություններ լսեցի մի քանի այլ ուղևորներից, ուստի եթե անօրինականությունը միայն ինձ վերաբերեր, ես այսպես հրապարակայնորեն չէի պատասխանի», — գրել է Սաակաշվիլին: