Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այս տարի որոշել է յուրօրինակ ամանորյա ուղերձ հղել, ինչով հերթական անգամ զվարճացրել է ուկրաինացիներին:
Տեսանյութում Կիևի քաղաքապետը Ձմեռ պապի կոստյումով վեյկբորդով անցնում է Դնեպր գետով և ուկրաինացիներին կոչ է անում զբաղվել սպորտով՝ ուշադրություն չդարձնելով եղանակին: