տուն Լուրեր Կիևի դատարանը հրաժարվել է ճանաչել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի փաստը

Կիևի դատարանը հրաժարվել է ճանաչել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի փաստը

116
0

4247170

Կիևի Շևչենկովսկու շրջանային դատարանը մերժել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիան իրավաբանորեն ճանաչելու մասին հայցադիմումը, հայտնում է ТАСС գործակալությունը:

«Բաց դատարան» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Ստանիսլավ Բատրինը և մի շարք պետական մարմիններ հայցով դիմել են ուկրաինական դատարան` փորձելով իրավաբանորեն մեղադրել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ռազմական հարձակում գործելու մեջ:

«Ուկրաինական դատարանը հրաժարվել է ճանաչել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի փաստը»,- ասված է քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ, որի ղեկավար Բատրինը դատարանի որոշումը համարում է քաղաքական որոշում և մտադիր է բողոքարկել դատավճիռը: