տուն Քաղաքական Միջազգային Կիևը վերցնելուց հեշտ բան չկա. Ռամզան Քադիրով

Կիևը վերցնելուց հեշտ բան չկա. Ռամզան Քադիրով

122
0

383366096

Եթե Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմ մղեր, ապա վաղուց Կիևում ռուս պաշտոնյաներ կլինեին: Այս մասին հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, ով պնդում է, որ պատրաստ է թողնել իր պաշտոնը, եթե գործը հասնի Դոնբասի ազատագրությանը:

Քադիրովի խոսքերով` ոչ մի վախենալու բան չկա, որ որոշ շրջաններ ցանկանում են «վերամիավորվել պատմական հայրենիքի հետ»: «Եթե Ղրիմն ու Դոնբասը ցանկանում են անջատվել Ուկրաինայից և միանալ պատմական հայրենիքին, դա չի նշանակում, որ ինչ-որ հրեշավոր բան է կատարվել: Եթե Ռուսաստանը պատերազմեր Ուկրաինայի դեմ, ապա վաղուց Կիևում ռուսաստանցի պաշտոնյաներ կլինեին: Դոնբասն ու Կիևը վերցնելուց հեշտ բան չկա», — ասել է Չեչնիայի նախագահն Izvestia-ին տված հարցազրույցում:

Չեչնիայի ղեկավարի խոսքերով` Ուկրաինայում իր դեմ քրեական գործի հարուցումը նշանակում է, որ այդ երկրում վախենում են իրենից և հաշվի նստում հետը: