Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կհանդիպեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում` այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ նախարար Պավել Կլիմկինը:
«Կարծում եմ` կարճատև հանդիպում անպայման կլինի»,- հաղորդել է Կլիմկինը «Ինտեր» հեռուստաալիքի եթերում:
Նա հիշեցրել է նաև, որ Բարաք Օբաման G20-ի առաջնորդների հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է նվիրել ուկրաինական խնդրին: