Օգոստոսի 4-ին՝ ժամը 20:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ավտոճանապարհի մոտ 33-րդ կմ-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: