տուն Լուրեր Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 20 տարեկան

Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 20 տարեկան

126
0

քյարամ

Այսօր՝ ապրիլի 27-ին, Քյարամ Սլոյանը կդառնար 20 տարեկան: Ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը չորսօրյա պատերազմի հերոսներից է:

Հրամատարի հրահանգին, որ թողնի՝ հեռանա, Քյարամը չի ենթարկվել, ասել է՝ չեմ կարող ձեզ թողնել եւ մինչեւ վերջին վայրկյանը հրամանատարի հետ կռիվ է տվել թշնամու դեմ: Դիրքում նրանից բացի մի զինվոր էլ է եղել, երեքով էլ մահացել են»,-պատմում են ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած թեժ մարտերում զոհված Քյարամ Սլոյանի մասին:

Ազգությամբ եզդի զինծառայողը մարտական ոգին ժառանգել է ազատամարտիկ հորից, որը տարիներ առաջ մարտնչել է արցախյան պատերազմում: Հակառակորդի գնդակը նրան էլ է դիպչել, սակայն, բարեբախտաբար, Քյարամի հայրը կենդանի է մնացել՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ տարիներ հետո որդին է նույն ճանապարհներով անցնելու, սակայն այդպես էլ չի վերադառնալու: