տուն Լուրեր Քվեարկությունը Գյումրու դեպքերի հետ կապ չունի

Քվեարկությունը Գյումրու դեպքերի հետ կապ չունի

145
0

Armen-Martirosyan1 EXXV

ԵԽԽՎ-ն երեկ չվերականգնեց  ՌԴ պատվիրակության ձայնի իրավունքը: Մեր երկիրը քվեարկել է ձեռնպահ, իսկ Ադրբեջանը՝ դեմ: ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը կարծում է, որ այդ քվերարկությունը Գյումրիի դեպքերի հետ կապելն այդքան էլ ճիշտ չէ:

Այդ կարծիքին է նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս կարծիքով՝ Հայաստանը շատ հանգիստ կատարել է Ռուսաստանի կամքը. «Մեր իշխանությունները չեն կատարել որևէ քայլ, որը բնորոշ կլիներ ինքնիշխան պետության, իսկ ենթակա լինելն ուղղակի ակնհայտ էր: Դրա լավագույն ապացույցն այն էր, որ միայն Պուտինի զանգից հետո Սերժ Սարգսյանը  ցավակցական խոսք ասաց», — պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանն ու հավելեց նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները ճշգրտումների կարիք ունեն ու վաղուց գործընկերայինից վերածվել են վասալայինի:

Նրա համոզմամբ՝ իրավապայմանագրային ամբողջ բազան կար, որ Պրեմյակովին հանձնեին մեր իրավապահներին:

ՀՀԿ պատգամավորն էլ չհամաձայնեց Արմեն Մարտիրոսյանի հետ՝  նշելով, որ հայ-ռուսական հարաբերությունները գործընկերային են ու մեզ ձեռնտու է Ռուսաստանի հետ  սերտ հարաբերությունններ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական դաշտում: