տուն Լուրեր Բլոգ Քվեարկել ենք Փոստանջյանին, բայց չի նշանակում, որ պետք է դեմ լինեմ Մարությանին

Քվեարկել ենք Փոստանջյանին, բայց չի նշանակում, որ պետք է դեմ լինեմ Մարությանին

108
0

Երգիչ Մհերը «Ֆեյսբուքում» գրել է. «Ւմ կարծիքով Սանիտեքը միտումնավոր տանում է ձախողման քաղաքապետին։
Վստահ եմ, որ սանիտեքին չի հաջողվելու ձախողել քաղաքապետին, քանզի արվեստի դժվարին ճանապարհով անցած մարդն անկոտրուն է ։
Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը թողնելով իր կարիերան սկսեց զբաղվել քաղաքականությամբ՝ բնավ իր անձնական շահի նպատակով չէր , այլ երկրին , ժողովրդին իր պատկերացրած մայրաքաղաք ունենալու դժվարին գործին տեր կանգնել էր, իհարկե ժողովրդի հետ միասին ։ Ցավալի է, որ այսօր մարդիկ չեն ուզում ընդունել և տեսնել իրավիճակը ճշգրիտ ասպեկտից։ Ես քաղաքապետի ընտրությունների ժամանակ տիկնոջս հետ քվեարկել ենք Զարուհի Փոստանջյանին,  բայց դա չի նշանակում, որ ես պետք է դեմ լինեմ Հայկ Մարությանին ։Երևանը համայն հայության մայրաքաղաքն է ,նրա տերը մենք ենք և պետք է այսօր սատար կանգնենք քաղաքապետին թույլ չտալով “սանիտեքների” նմաններին աղտոտելու մեր կյանքը, նվիրյալ մարդկանց ծրագրերը հանուն մեր բոլորիս վաղվա բարեկեցության։
Հ.գ Խնդրում եմ Չքաղաքականացնել»: