տուն Քաղաքական Միջազգային ԿՀՎ-ի տնօրենն արդարացրել է կտտանքների կիրառումը հարցաքննությունների ժամանակ

ԿՀՎ-ի տնօրենն արդարացրել է կտտանքների կիրառումը հարցաքննությունների ժամանակ

105
0

John Brennan...FILE - In this Oct. 29, 2010 file photo, Deputy N

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանը հանդես է եկել իր աշխատակիցների պաշտպանությամբ, որոնց Կոնգրեսի զեկույցով մեղադրում են հակաահաբեկչական օպերացիաների ժամանակ ձերբակալվածների դեմ կտտանքներ կիրառելու մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Բրենանը պնդում է, որ չնայած հատուկ ծառայությունների կողմից թույլ տրված սխալներին, հարցաքննության նման ոճը թույլ է տվել կանխել նոր հարձակումները, տեղեկություններ ստանալ հանցագործներին ձերբակալելու և նոր կյանքեր փրկելու համար։

Նմանօրինակ հայտարարություններով են հանդես եկել նաև Կոնգրեսի հանրապետական օրենսդիրները։