տուն Քաղաքական Միջազգային Քուրդիստանի ստեղծումը կբերի Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի տրոհմանը

Քուրդիստանի ստեղծումը կբերի Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի տրոհմանը

90
0

470596_20111005074740Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության օգտին: Քուրդիստանի ստեղծումը կբերի այդ երկու երկրների, ինչպես նաև Թուրքիայի տրոհման:

«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուց իչ Վիտալի Չուրկինը:

«Մենք կողմ ենք Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ, մենք իհարկե կհարգում ենք քրդերին»,- ասել է Չուրկինը: Նա հիշեցրել է, որ քրդերն արդեն Իրաքում «իրենց տարածքն են ձեռք բերել», որտեղ «հավանաբար, նրանց համար ապրելն ավելի հարմարավետ է, քան երկրի այլ հատվածներում»:

«Այսինքն, մենք կողմ ենք, որպեսզի քրդերը բավարարեն իրենց պահանջները, սակայն դա չպետք է բերի երկրների տրոհման, այլապես գործը կարող է հասնել ճգնաժամային իրավիճակների սրման»,- ընդգծել է դիվանագետը: