Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներն ավտոբուս են պայթեցրել, որում իրավապահ մարմինների աշխատակիցներ են եղել ու քաղաքացիական անձինք, փոխանցում է lenta.ru-ն:
Պայթյունի հետևանքով Մարդին նահանգում 24 մարդ է տուժել, այդ թվում` 10-ը ոստիկանները: Վիրավորներին տեղափոխել են տեղի հիվանդանոց, իսկ անվտանգության աշխատակիցները սկսել են հատուկ օպերացիա` զինյալների հայտնաբերման ուղղությամբ: