Անկարան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին ասել է Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանին։ Հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքերով՝ հենց Անկարայի աջակցությունն է թույլ տվել քրդերին պաշտպանել սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքը։ Բարզանին նաև նշել է, որ, առանց Թուրքիայի իշխանությունների աջակցության՝ քրդական զինված ուժերը չէին կարողանա անցնել Սիրիայի տարածք և կռվել «Իսլամական պետության» դեմ։
Հիշեցնենք, որ երեկ քրդական զինված խմբավորումները հայտնել են, որ կարողացել են ամբողջությամբ ազատագրել Քոբանի քաղաքը։