տուն Հասարակություն Բժիշկ Քթային շնչառության դժվարացումը և առաջարկվող լուծումները էնդոսկոպիկ եղանակով

Քթային շնչառության դժվարացումը և առաջարկվող լուծումները էնդոսկոպիկ եղանակով

443
0

qit-kokord

«Իզմիրլյան» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքում 2013 թ.-ի հուլիսից ստեղծվել է էնդոսկոպիկ ծառայություն, որի նպատակն է եղել ԼՕՌ օրգանների էնդոսկոպիկ վիրահատությունների զարգացումն ու տարածումը: Վերոհիշյալ մեթոդի հիմնական առանձնահատկությունն է՝ վիրահատական միջամտության նվազագույն տրավմատիկությունը և առավել հստակությունը, որն էլ նպաստում է հետվիրահատական շրջանի կրճատմանը և լավացման պրոցեսի արագացմանը: Ի շնորհիվ այն գործոնի, որ վիրահատական դաշտը տեսանելի է մոնիտորի վրա, առավել արդյունավետ է դառնում ուսանողների և օրդինատորների ուսումնական պրոցեսը: Էնդոսկոպի հսկողության տակ կատարվում են վիրահատություններ կապված քթի խոռոչի, հարքթային ծոցերի, քիթըմպանի և կոկորդի հիվանդությունների հետ:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում էնդոսկոպիկ սարքավորումները լայն կիրառում ունեն նաև քթի, ըմպանի և կոկորդի հիվանդությունների ախտորոշման մեջ:

Մեզ կարող են դիմել անձինք, ովքեր ունեն հետևյալ գանգատները` քթային շնչառության մշտական կամ պարբերական բնույթի դժվարացում, քոր քթի խոռոչում, փռշտոց, արտադրություն քթից, ցավեր դեմքի շրջանում, գլխացավեր, ձայնի խռպոտություն կամ խզվածություն, ցավ և (կամ) դիսկոմֆորտ կոկորդում:
«Իզմիրլյան» ԲԿ
Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի
էնդոսկոպիկ ծառայություն

Նյութի հեղինակներ`

Քիթ-կոկորդ ականջաբանական բաժանմունքի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար,
բ.գ.թ. Կարեն Վլադիմիրի Սոկոլյան
Հեռ. 093 87 35 66, 099 87 35 66
Էլ. փոստ [email protected]

Քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. Համասփյուռ Թևոսի Գադյան