Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը լքել է Ռուսաստանն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Բորիս Նեմցովի սպանողները, հնարավոր է, նախապատրաստել են նաև Սոբչակի սպանությունը։ Այս մասին գրում է Kommersant-ը։
Անցած ուրբաթ Սոբչակը կազմակերպել է L’Officiel ամսագրի նոր համարի շնորհանդեսը։ Սոբչակը նշանակվել է այս ամսագրի գլխավոր խմբագիր։ Միջոցառմանը նա եկել է ամուսնու և երկու թիկնապահների հետ, որոնք նշանակվել են Նեմցովի սպանությունից հետո։ «Վաղը ես կլքեմ Ռուսաստանը որոշ ժամանակով», — ասել է Սոբչակը։
Այն, որ Սոբչակը երկիրը լքում է հատուկ ծառայությունների խորհրդով, հաստատել են նրա ընկերները։ Հեռուստահաղորդավարուհին առայժմ չի հաստատել այդ լուրը։