տուն Լուրեր «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»

227
0

zatik

Հայ առաքելական եկեղեցին մարտի 27-ին  նշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը (Զատիկ): Տոնը սկսվել է երեկ երեկոյան Ճրագալույցի ավետիսով, Սուրբ Հարության տոնով, հետո Սուրբ Պատարագի արարողությամբ հռչակվում է Քրիստոսի հարությունը, և սկսած գիշերվանից քրիստոնյա հայությունն իրար դիմելիս ողջունում է այսպես՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:

Քրիստոսի հարությունը քրիստոնեական դավանանքի հիմքում է ընկած:

Զատկի օրը մարդիկ ձվեր են ներկում: Ձուն հարության, նոր կյանքի խորհրդանիշն է համարվում: Իսկ կարմիր գույնը խաչի հանված Հիսուս Քրիստոսի կենարար արյան խորհրդանիշն է:

Ձուն կարմիր ներկելու մասին Սբ. Գրիգոր Տաթեւացին այսպես է գրում. «Միայն Զատկին ենք ձու ներկում, քանի որ այն տիեզերքն է խորհրդանշում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: