Գերմանական իշխանությունները քրեական գործ են հարուցել գերմանական քաղաքական գործիչ Բրունո Կրամի նկատմամբ, որը Բեռլինում Թուրքիայի դեսպանատան դիմաց հասարակայնորեն մեջբերել է Յան Բեմերմանի բանաստեղծությունը՝ համեմված Էրդողանի հասցեին վիրավորական խոսքերով։ Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Ապրիլի 22-ին Կրամի կուսակցության շուրջ 20 անդամ Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույց են կազմակերպել՝ նվիրված խոսքի ազատությանը։
Ոստիկանությունը մի քանի զգուշացում է արել նրան՝ դադարեցնելու ընթերցումը, սակայն Կրամն անտեսել է այն, ինչից հետո Կրամը ձերբակալվել է։