տուն Լուրեր Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը կասկածվում է անձնագիր կեղծելու մեջ

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը կասկածվում է անձնագիր կեղծելու մեջ

141
0

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսյոկը (Արտյոմ Հարությունյան) կասկածվում է անձնագիր կեղծելու մեջ: Նա ձերբակալվել է հունիսի 29-ին:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրա ձերբակալությունը, սակայն, կապվում էր մեկ այլ քրեական հեղինակություն Դոն Պիպոյի դեմ մահափորձի հետ: Քրեական հեղինակության անունը բազմիցս է նշվել սույն մահափորձի գործով որպես պատվիրատու, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նման կասկածանք նրան այս պահին առաջադրված չէ:

Կանեւսկոյի ձերբակալությունից արդեն 4 օր է անցել, սակայն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չի շտապում մանրամասնել, թե մասնավորապես ինչ քրեական գործի շրջանակներում է նա ձերբակալվել, արդյոք արդեն քրեական հեղինակությանը մեղադրանք առաջարվել է եւ նա կալանավորվել է, թե՞ ազատ է արձակվել: