տուն Քաղաքական Միջազգային Քրեական անցյալով հայրեր ունեցող երեխաների մտավոր ունակությունները թույլ են

Քրեական անցյալով հայրեր ունեցող երեխաների մտավոր ունակությունները թույլ են

78
0

431611930

Շվեդ և ֆիննացի գիտնականները Անտի Լատվալայի ղեկավարությամբ անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն տղաները, ում հայրերը հանցագործություն են կատարել, ավելի վատ կոգնիտիվ ունակություններ ունեն քան այն տղամարդկանց որդիները, ովքեր ներգրավված չեն եղել նման գործերում։ Այս հետազոտության արդյունքները նկարագրված են Psychological Science գիտական ամսագրում։

Հետազոտության ժամանակ ուսումնասիրվել է շվեդ մոտ մեկ միլիոն տղամարդ, և գտել են հստակ կապ հայրերի և որդիների մտավոր ունակությունների միջև։ Ընդ որում, որքան լուրջ է եղել հոր հանցանքը, այնքան ավելի վատն են եղել նրանց որդիների մտավոր արդյունքները։

Հետագա աշխատանքները ցույց են տվել, որ սա պայմանավորված է ոչ թե հայրերի պահվածքով, այլ գեներով, որոնք նրանք փոխանցում են երեխաներին։