Սիրիայի և Թուրքիայի սահմանգծին գտնվող քրդական Քոբանի քաղաքի մերձակայքում, ուր տեղի ինքնապաշտպանական ուժերը դիմակայում են իսլամիստների հարձակմանը, քուրդ կին մահապարտը պայթեցման միջոցով ոչնչացրել է մի քանի ահաբեկիչների։ Այս մասին հաղորդում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը։
Որոշ տեղեկություններով՝ ոչնչացված իսլամիստների թիվը կազմում է մոտ երկու տասնյակ։ Սա առաջին դեպքն է, երբ քրդերն օգտագործում են մահապարտի։ Al-JAzeera-ն գրում է, որ մահապարտը քրդական խմբավորումներից մեկի հրամանատարն է։ Նրա անունը Արին Միրքան է, նա ուներ երկու երեխա։