Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատմել է ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ ունեցած երկխոսության մասին, որը տեղի է ունեցել Սիրիայի Աֆրին քրդական շրջանի վրա Թուրքիայի հարձակումից անմիջապես առաջ:
Աֆրինի վրա հարձակումից առաջ թուրքական կողմն անընհատ լուրեր էր տարածում, թե Սիրիայի քրդական հատվածներից պարբերաբար հրթիռներ են արձակվում իրենց ուղղությամբ, ինչի առիթով Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ:
«Ի՞նչ է կատարվում, Մևլու՛թ: Ըստ մեր ընկերների փոխանցած տեղեկությունների՝ Թուրքիայի վրա ոչ մի հրթիռ չի արձակվել»,-ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի Թիլերսոնը: Չավուշօղլուն, ակնարկելով, որ ամերիկյան կողմն իր տեղեկությունները վերցնում է Սիրիայի քրդերի զինված ուժերից (Ժողովրդի պաշտպանության ուժեր-YPG-ԺՊՈւ), պատասխանել է. «Դու էլ քո տեղեկությունները «check» արա (ստուգիր): Նրանց բերանով մի խոսեք մեզ հետ»: