տուն Քաղաքական Միջազգային Քրդերը պատրաստ են կոալիցիա կազմել Էրդողանի հետ

Քրդերը պատրաստ են կոալիցիա կազմել Էրդողանի հետ

84
0

1800959

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը այլ կուսակցությունների հետ միասին, այդ թվում` «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ, եթե նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը գործի սահմանադրության շրջանակներում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Վերջին ընտրություններում ԺԴԿ-ն ստացել էր ձայների 13 տոկոսը` դառնալով խորհրդարան անցած չորրորդ կուսակցությունը: Չնայած իշխող կուսակցությունը հավաքել էր ձայների 40 տոկոսը, այդուհանդերձ դա թույլ չի տալիս նրան միայնակ ձևավորել կառավարություն: