Սիրիայում քրդական պաշտպանական խմբավորումները գրավել են Թալ Աբյադ քաղաքը, որը կարևոր կետ է «Իսլամական պետության» ոչ պաշտոնական մայրաքաղաք Ռակկային զենք և սնունդ մատակարարելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ներկայում քրդերը ամրացնում են իրենց դիրքերը դեպի Ռակա տանող ճանապարհին: Թալ Աբյադը գրավելիս քրդերին աջակցել են սիրիական ընդդիմության զորքերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: Թալ Աբյադը ծառայում էր Թուրքիայից դեպի Սիրիա«Իսլամական պետության» գրոհայինների համար իբրև անցակետ: