Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ քրդերը ծրագրել են ահաբեկիչ գրոհայինների հետ միասին մասնատել Սիրիան, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Մասնավորապես, Չավուշօղլուն նույն շարքն է դասել սիրիայում գործող քրդական «Դեմոկրատական դաշինքն» ու «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները:
Նա նաև նշել է, որ Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: