Սիրիայի քրդական «Ժողովրդավարական դաշինք» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Աբդեսալամը հայտարարել է, որ սիրիական քրդերը կողմ են Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության շարունակականությանը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Աբդեսալամի խոսքերով` այն, որ ռուսական զորքերի մի մասը մնացել է Սիրիայում, դրական է ազդում Սիրիայում խաղաղության պահպանման վրա:
«Մեր կուսակցությունն ու բոլոր քրդերն առաջին օրից ողջունել են ռուսական զորքերի ներկայությունը: Մենք մեզ Ռուսաստանի բարեկամներ ենք համարում, Ռուսաստանի մասնակցությունը օգնում է պայքարել ահաբեկիչների դեմ»,- ասել է նա: