տուն Քաղաքական Միջազգային Քոեն եղբայրները կգլխավորեն Կաննի 68-րդ կինոփառատոնի ժյուրին

Քոեն եղբայրները կգլխավորեն Կաննի 68-րդ կինոփառատոնի ժյուրին

120
0

1043341679

Ամերիկացի հայտնի ռեժիսորներ և սցենարիստներ Իթան և Ջոել Քոեն եղբայրները կգլխավորեն Կաննի 68-րդ կինոփառատոնի ժյուրին: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով մրցանակաբաշխության կազմակերպիչներին:

Քոեն եղբայրները հայտնի են «Ծերերն այստեղ տեղ չունեն», «Մեծ Լեբովսկի», «Դյուին Դևիսի ներսում», «Երկաթե աքցան», «Ֆարգո» ֆիլմերի շնորհիվ:

Իթանն ու Ջոելն արժանացել են 4 «Օսկարի» (մեկը՝ 1997-ին, երեքը՝ 2008-ին), երկու «BAFTA» մրցանակի (1997 և 2008թթ․), մեկ «Ոսկյա արմավենու» և քան 70 այլ կինոմրցանակների։

Հավելենք, որ այս տարի Կաննի միջազգային կինոփառատոնը Ֆրանսիայի Լազուրե ափում անցկացվելու է մայիսի 13-24-ը: