տուն Լուրեր Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

117
0

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցի մասին քննությունը հետաձգվեց մինչև վաղը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Ավելի վաղ 40 րոպե ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով   դետալ առ դետալ  անդրադարձել է պաշտպանների  բոլոր փաստարկներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որի համաձայն Քոչարյանը 2008 թվականին ունեցել է անձեռմխելություն: Այդ հիմքով Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից: